Բրոքերային ծառայություններ | Ներդրումներ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Ի՞նչ է բրոքերային հաշիվը


Ուզու՞մ եք ստանալ լրացուցիչ եկամուտի հնարավորություն: Բացե՛ք բրոքերային հաշիվ և վաստակե՛ք արժեթղթերի շուկայի միջոցով՝ գնելով համաշխարհային գիգանտ կազմակերպությունների բաժնետոմսեր և պարատատոմսեր։

Ամերիաբանկը եզակի բանկերից է հայաստանյան շուկայում, որն արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում ինչպես ՀՀ ֆոնդային բորսայում, այնպես էլ միջազգային խոշորագույն բորսաներում և արտաբորսայում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Միացյալ Թագավորության, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի և այլ երկրների բորսաները:


Առավելություններ

location icon
Անվտանգ գործարքներ

Գործարքի կատարումից առաջ հաճախորդի նույնականացումը հնարավորություն կտա բարձրացնել բրոքերային ծառայությունների անվտանգությունը

epay-systems icon
Մատչելի սակագներ

Կարող եք իրականացնել բրոքերային գործարքներ՝ վճարելով ցածր միջնորդավճարներ։

time icon
Լայն գործիքակազմ

Հասանելիություն 20-ից ավել երկրների ֆոնդային բորսաների:

Ամբողջական տեղեկատվության համար այցելե՛ք այստեղ:

Պայմաններ և սակագներ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`  պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: Ֆինանսական կազմակերպությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ֆինանսական կազմակերպության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել Բանկի հետ իր նախընտրած եղանակով՝ փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Ֆինանսական կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Ներդրումային ծառայությունները մատուցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասում, հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0010, Վ. Սարգսյան 2: