Ցանկացած բորսայական ֆյուչերս ունի իր նախապայմանները, որոնք հաստատագրված են բորսաների կողմից և ներառում են ֆյուչերսային պայմանագիրը նկարագրող հետևյալ հիմնական տարրերը`

Օրինակ, Չիկագոյի Ապրանքային Բորսայում գնանշվող եգիպտացորենի ֆյուչերսային պայմանագիրը իրավունք է տալիս 5000 բուշել եգիպտացորեն գնել: Մատակարարման ամիսներն են մարտը, մայիսը, հուլիսը, սեպտեմբերը և դեկտեմբերը: Մատակարարման այլ ամիսներով և ծավալներով պայմանագրեր գոյություն չունեն: Հիմնականում բորսայական ֆյուչերսային պայմանագրերը ստանդարտացված են նույն կերպ, որպեսզի նույնանման ապրանքատեսակների ֆյուչերսային պայմանագրերը կարողանան միմյանց փոխարինել: Վերջնահաշվարկի տեսակը, ծավալը և ամիսը սահմանվում են բորսայի կողմից:

Ֆյուչերսային պայմանագրի կարևոր հատկանիշներից է բարձր իրացվելիությունը, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ առք/վաճառք իրականացնել ֆյուչերսներով: Ժամանակակից համակարգչային տեխնիկայի կիրառման արդյունքում բորսայական գնանշումները տասնորդական վայրկյանների ընթացքում տարածվում են ամբողջ աշխարհով և հասանելի դարձնում բորսաները ոչ միայն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին, այլև հասարակության լայն շերտերին: Այս հանգամանքը ինքնըստինքյան ապահովում է մեծ շուկայական ծավալներ: Բորսայում գրեթե միշտ կգտնվեն գնորդների կամ վաճառողների խմբեր:

Եթե ֆյուչերսները համեմատենք Ֆորվարդային պայմանագրի հետ, ապա վերջինս վաղաժամկետ (մինչև ֆորվարդի ժամկետի ավարտը) փակելու համար անհրաժեշտ է մյուս կողմի համաձայնությունը: Այս իմաստով ֆյուչերսները ընտրության հնարավորություն են տալիս ներդրողներին` վաճառել ընթացիկ շուկայական գնով, թե սպասել մարման ժամկետի ավարտին:

Բոլորիս հայտնի է, որ ֆյուչերսային պայմանագրերը կարելի է գնել, որը կոչվում է երկար (long) դիրք: Շատ քչերին է հայտնի «շորթ» տերմինը: Սակայն բորսայական առևտուրը կարգավորող օրենսդրությունը թույլ է տալիս իրականացնել ֆյուչերսային պայմանագրերի վաճառք` չունենալով դրանք: Այս դեպքում դիրքը կկոչվի կարճ (short): Կարճ վաճառք իրականացնողը իրավունք է ստանում մարման ժամկետը լրանալուն պես իրականացնել ակտիվի մատակարարում` պայմանագրում նշված գնով և պայմաններով: Շատ հաճախ մասնակիցները իրականացնում են կարճ վաճառքներ սպեկուլյատիվ նպատակներով` ակնկալելով, որ գինը կընկնի, և իրենք հնարավորություն կունենան գնել վաճառած ֆյուչերսը ավելի էժան գնով: Այսպիսով, դուք դուրս եք գալիս շուկայից:

Կարճ դիրքի գաղափարն անգամ կարող է անհասկանալի թվալ, քանի որ խոսքը գնում է այն բանի վաճառքի մասին, որը դուք չունեք:

Ինչու՞ է որևէ մեկին հարկավոր վաճառել կարճ ֆյուչերսային պայմանագիր: Իր վաճառքի գինը սահմանելու նպատակով, որովհետև նա կարծում է, որ շուկան դեպի ներքև է շարժվում, և ուստի նա կկարողանա ֆյուչերսային պայմանագիրը հետ գնել ավելի ցածր գնով: Անկախ գործարքի տիպից (long թե short), ֆյուչերսից ստացված եկամուտը ու վնասը կախված են միայն առքի և վաճառքի գների միջև եղած տարբերությունից:

Ապրանքահումքային ֆյուչերսները առավել հեշտ պատկերացնելու համար կարելի է դրանք խմբավորել այսպես`

Ֆյուչերսային մարժայի նպատակը պայմանագրերի կատարումն ապահովելն է: Մարժա է պահանջվում ֆյուչերսային պայմանագրի և՛ գնորդից, և՛ վաճառողից: Յուրաքանչյուր ֆյուչերսային պայմանագրի համար գոյություն ունեն բորսայի կողմից սահմանված մարժաների սահմանաչափեր` դրամական արտահայտությամբ: Այն մարժան, որը պահանջվում է ֆյուչերսային պայմանագրով դիրք բացելու համար, կոչվում է սկզբնական մարժա (Initial margin): Այն մարժան, որը պահանջվում է ֆյուչերսային դիրքը պահպանելու (բաց պահելու) համար, կոչվում է պահպանման մարժա (maintenance margin): Սովորաբար պահպանման մարժան կազմում է սկզբնական մարժայի 75%-ը, սակայն շուկայական պայմաններից կախված` այն կարող է փոփոխվել թե՛ գնանշող բորսայի կողմից, թե՛ բրոքեր ընկերության:

Ե՛վ ապրանքահումքային, և՛ ֆինանսական Ֆյուչերսները կարող են օգտագործվել` ինչպես շուկայական ռիսկերից պաշտպանվելու համար (հեջավորում), այնպես էլ սպեկուլյատիվ նպատակներով: Ֆյուչերսներով առևտուր են անում հեջերները, սպեկուլյատորներն ու սպրեդերները:


F Հունվար N Հուլիս
G Փետրվար Q Օգոստոս
H Մարտ U Սեպտեմբեր
J Ապրիլ V Հոկտեմբեր
K Մայիս X Նոյեմբեր
M Հունիս Z Դեկտեմբեր