o   Բրոքերը Հաճախորդի հանձնարարականները կատարում է կամ հաղորդում է երրորդ անձանց ի կատարում միայն այն դեպքերում, երբ Հաճախորդի հաշվում առկա են այդ Հանձնարարականների համաձայն կատարվող գործարքով վերջնահաշվարկ կատարելու և Բրոքերի նկատմամբ Հաճախորդի պարտավորությունները մարելու համար բավարար դրամական միջոցներ,  բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում է կամ ի կատարում է հաղորդվում/փոխանցվում Ոչ բավարար ծածկույթով գործարքի կնքման հանձնարարական, որի պայմանները կարգավորվում են առանձին համաձայնագրով:

o   Հանձնարարականի ընդունումը, ընդունված հանձնարարականի կատարումը և/կամ ի կատարում հաղորդումը մերժվում է, եթե`

o   Բրոքերային ծառայություններից օգտվելիս Հաճախորդը պարտավոր է`

o   Գործարք կնքելու համար Հաճախորդը Բրոքերին է ներկայացնում Հանձնարարական, որը պետք է պարունակի Գործարքի էական պայմանները: Հանձնարարականի տեսակը նշված չլինելու դեպքում այն համարվում է Շուկայական պատվեր: Հանձնարարականի վավերության ժամկետ նշված չլինելու դեպքում այն վավեր է մինչև տվյալ ԱՀ-ում` գործարքի կատարման Հանձնարարականը ներկայացնելիս կամ դրանից հետո սկսված առաջին Առևտրային նստաշրջանի ավարտը:

o   Հաճախորդի միջոցներով Գործարքների կնքման համար հիմք է հանդիսանում Հաճախորդի կողմից Բրոքերի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված` բանկի բրոքերային ծառայությունների սահմանված Հանձնարարականի ձևին համապատասխան լրացված թղթային, ինչպես նաև Գործարքի էական պայմանները պարունակող` էլեկտրոնային փոստով, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, ֆաքսով փոխանցված կամ հեռախոսով Բրոքերին հաղորդված Հանձնարարականները :

o   Էլեկտրոնային փոստով Հանձնարարական ներկայացնելը նախընտրելով` Հաճախորդը պետք է գիտակցի և գիտակցում է, որ Բրոքերից անկախ տեխնիկական և այլ հանգամանքները հաշվի առնելով, բացառված չէ, որ ուղարկված Հանձնարարականը չի հասնի Բրոքերին, նրան կհասնի ուշացումով, ուղարկված լինի համապատասխան լիազորություն չունեցող երրորդ անձանց կողմից կամ վերջիններիս հայտնի  դարձած լինի այլ միջոցներով, այդ թվում ցանցային խափանումների, ցանցային չարտոնված մուտքերի, գաղտնաբառերի չարտոնված օգտագործման և այլ միջոցներով ու եղանակներով: Բրոքերը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում սույն կետում նշված իրադարձությունների արդյունքում Հաճախորդի կրած վնասների համար, իսկ Հաճախորդի` Պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի  հասցեից ստացված Հանձնարարականը Բրոքերը դիտարկում է որպես Հաճախորդից ստացված:

o   Հեռախոսով փոխանցվող Հանձնարարականները ձայնագրվում են Բրոքերի կողմից: Հեռախոսով հանձնարարական ընդունելիս Բրոքերի լիազորված աշխատակիցը իրավունք ունի իր հետ կապ հաստատած անձի ինքնությունը ճշտելու նպատակով վերջինիս ուղղել դրա համար անհրաժեշտ հարցեր, այդ թվում հարցնել Հաճախորդին շնորհված ծածկագիրը, Հաճախորդին տրամադրված ծածկագրային քարտի ծածկագրերից մեկը կամ մի քանիսը, Պայմանագրի վավերապայմանները և Հաճախորդի նույնականացման համար անհրաժեշտ այլ հարցեր, և Հանձնարարականը ընդունել միայն այն դեպքում, երբ ստացված պատասխանների հիման վրա Հաճախորդը նույնականացվում է: Ծածկագրին Հաճախորդի կողմից չտիրապետելու և/կամ Ծածկագրային քարտին Հաճախորդի կողմից չտիրապետելու և/կամ այն իր տրամադրության տակ չգտնվելու դեպքում Հաճախորդի կողմից Հանձնարարական ներկայացնելիս, Բրոքերը տվյալ պահին  գեներացնում է ժամանակավոր (մեկանգամյա օգտագործման) ծածկագիր, որի վաղեմության ժամկետը 2 ժամ է և որն ավտոմատ կերպով ուղարկվում է հաճախարդին, նրա հետ արդեն իսկ կնքված` Պայմանագրում նշված էլ. փոստի հասցեին:

o   Հեռախոսով փոխանցված Հանձնարարականը ներկայացնելիս Հաճախորդը արտասանում է հայտի էական պայմանները, որից հետո Բրոքերի լիազորված անձը կրկնում է դրանք, իսկ Հաճախորդը «հաստատում եմ» բառի արտասանմամբ հաստատում է Բրոքերի լիազոր ներկայացուցչի կողմից Հանձնարարականի պայմանները ճշգրտորեն ընկալելու փաստը:

o   Բրոքերն իրավունք ունի մերժել Հաճախորդի Հանձնարարականի ընդունումը հետևյալ դեպքերում`

o   Հաճախորդը կարող է հետ կանչել ներկայացված Հանձնարարականը կամ դրա գնային, քանակական, ժամկետային  կամ սակագնային պայմաններում փոփոխություններ կատարել Հանձնարարականի ներկայացման համար սահմանված պայմանների պահպանմամբ համապատասխան հաղորդագրություն ուղարկելով: Հաղորդագրությունը ընդունվում է ի կատարում, եթե տվյալ փոփոխվող/հետկանչվող Հանձնարարականով Բրոքերի կողմից դեռևս Գործարքի կնքման հայտը կամ օֆերտան չի բավարարվել կամ ակցեպտավորվել: Հանձնարարականի հետ կանչման հաղորդումը համարվում է ընդունված հաղորդագրությունը Բրոքերի ներկայացուցչին հասնելու պահից: Ընդ որում, եթե Հաճախորդի հետկանչման հաղորդումը ստանալու պահից մինչև Բրոքերի կողմից համապատասխան Հանձնարարականով համապատասխան ԱՀ-ից գործարքի կնքման հայտը հետ կանչելու հաստատվելը ընկած ժամանակահատվածում Հանձնարարականով Գործարքը կնքվում է, Հանձնարարականը հետ կանչելու մասին հաղորդագրությունը Բրոքերի կողմից չի կատարվում:

o   Հաճախորդը կարող է ոչ բավարար ծածկույթով գործարք կնքելու Հանձնարարական ներկայացնել և այդ նպատակով Բրոքերից ստանալ դրամական կամ արժեթղթերի փոխառություն, եթե Բրոքերի հետ ունի կնքված համապատասխան լրացուցիչ Համաձայնագիր` ըստ այդ համաձայնագրի պայմանների: 

o   Բրոքերը իրավունք ունի մերժել ընդունված Հանձնարարականի կատարումը, եթե այն ընդունելուց հետո պարզվում է, որ Հաճախորդի հաշիվներում առկա չեն բավարար միջոցներ (բացառությամբ ոչ բավարար ծածկույթով գործարքների)` հանձնարարականը կատարելու և այդ հանձնարարականի կատարման դիմաց վճարները գանձելու համար, ընդ որում Բրոքերին իրավունք է վերապահվում անակցեպտ կարգով, առանց հաճախորդի նախնական ծանուցման գանձել Հաճախորդի հաշիվներում առկա գումարները` համապատասխան գործարքը կատարելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ: Հանձնարարականը կարող է չկատարվել նաև այն դեպքում, եթե Հաճախորդի հաշվում առկա` Հաճախորդի Միջոցները, որոնց նկատմամբ տրվել է Հանձնարարականը, ծանրաբեռնված են այլ անձանց իրավունքներով կամ արգելադրված են :

o   Հանձնարարականի կատարումը մերժելու դեպքում Բրոքերն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հաճախորդին:

o   Ոչ բավարար ծածկույթով գործարքների կնքմամբ բրոքերային ծառայություններ մատուցելու պայմանները և առանձնահատկությունները սահմանվում են Բրոքերի և Հաճախորդի միջև կնքվող առանձին համաձայնագրով, որը կնքվելու դեպքում հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը և դրա վրա տարածվում են Պայմանագրի հավելված 2-ը` այնքանով որքանով չեն հակասում դրա դրույթներին:

o   Ածանցյալներով Բրոքերային ծառայությունները մատուցվում են համապատասխան ածանցյալների առևտուր կազմակերպող ԱՀ-ների և Գործակալների կողմից սահմանված պայմանների համաձայն և դրանց կողմից սահմանված սահմանափակումները հաշվի առնելով:

o   Որոշակի Ածանցյալներով, մասնավորապես` Օպցիոններով գործարքներով Հաճախորդի բաց դիրքի առկայության դեպքում` տվյալ ԱՀ-ում Օպցիոնի կատարման օրվա Առևտրային նստաշրջանին նախորդած Առևտրային նստաշրջանի բացման պահին /այսուհետ` Ապահովման պահ/ Հաճախորդի հաշվում Օպցիոնի կատարումից բխող պարտավորությունները բավարարելու համար անհրաժեշտ Միջոցների անբավարարության դեպքում, Բրոքերին իրավունք է վերապահվում` փակել Օպցիոնով Հաճախորդի բաց դիրքը` վաճառելով Օպցիոնը:  Միևնույն ժամանակ Ապահովման պահին Միջոցների բավարարության դեպքում` Ապահովման պահից մինչև Բրոքերի կողմից տվյալ Օպցիոնով բաց դիրքի փակումը կամ Օպցիոնի փաստացի կատարումնը ընկած ժամանակահատվածում Բրոքերնը իրավունք ունի չընդունել և ի կատարումն չփոխանցել Հաճախորդի այն Հանձնարարականները, որոնցով Գործարքների գինը գերազանցում է Հաճախորդի հաշվում առկա Միջոցների ընդհանուր արժեքի և Գործարքի կատարման համար անհրաժեշտ միջոցների տարբերությունը:

o   Բրոքերի կողմից ծառայությունների մատուցման համար նախատեսված կամ դրանց արդյունքում ստացված Հաճախորդի արժեթղթերը հաշվառվում են Պահառության պայմանագրի և Պայմանագրի հավելված 2-ի համաձայն բացված և սպասարկվող արժեթղթերի  հաշիվներում:

o   Բրոքերի կողմից ծառայությունների մատուցման համար նախատեսված, ինչպես նաև դրանց արդյունքում ստացվող` Հաճախորդի դրամական միջոցները փոխանցվում են Բրոքերային հաշվին` Գործարքի վերջնահաշվարկ իրականացնելու արդյունքում կամ Հաճախորդի գրավոր հանձնարարականի հիման վրա նրա` Բրոքերի մոտ բացված և սպասարկվող կամ  այլ  բանկերում բացված և սպասարկվող բանկային հաշիվներից:

o   Բրոքերային հաշվում առկա դրամական միջոցների (այն չափով, որով դրանք ծանրաբեռնված չեն ընդունված կամ կատարված Հանձնարարականով, Բանկի կամ երրորդ անձանց իրավունքներով) և պայմանագրի համաձայն Բրոքերին վճարման ենթակա գումարների տարբերությունը հանդիսանում է Հաճախորդի նկատմամբ Բրոքերի անժամկետ պարտավորությունը:

o   Բրոքերային հաշվի մնացորդի դիմաց Բրոքերը Հաճախորդին տոկոսներ չի վճարում: Հաճախորդի Բրոքերային հաշվով գործառնությունները սահմանափակվում են հետևյալով.

o   Բրոքերային հաշիվներով գործառնությունները կատարվում են Հաճախորդի համապատասխան Հանձնարարականների հիման վրա, ընդ որում Հանձնարարականը հանդիսանում է համապատասխան չափով Բրոքերային հաշվով գործառնություն կատարելու հանձնարարական:

o   Առանց Հաճախորդի հանձնարարականի Բրոքերային հաշվից գումարներ դուրս են գրվում դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների հիման վրա, ինչպես նաև օրենքով, Հաճախորդի հետ Բրոքերի կնքած բոլոր պայմանագրերով սահմանված դեպքերում:

o   Բրոքերն իրավունք ունի իր հայեցողությամբ մերժել միջոցների մուտքագրումը Բրոքերային հաշիվ, եթե Բրոքերի ներքին գնահատմամբ Բրոքերային հաշվում միջոցների առակայությունը, հաշվի առնելով Հաճախորդի կողմից այդ միջոցների օգտագործմամբ կնքվելիք (կնքման հնարավորություն ունեցող)` գործարքների բնույթը և ռիսկայնությունը, կարող է հանգեցնել զգալի կորուստների Հաճախորդի և/կամ/ Բրոքերի համար:

o   Պայմանագրի հավելված 2-ի համաձայն տրված` գործարք կատարելու Հանձնարարականը հանդիսանում է նաև Հաճախորդի արժեթղթերի հաշիվներով համապատասխան պահառուական գործառնություն կատարելու հանձնարարական, այդ թվում` Պահառության պայմանագրի իմաստով, մասնավորապես`

o   Հաճախորդը պարտավոր է ապահովել Բրոքերին վերջնահաշվարկի համար անհրաժեշտ միջոցներով` Պայմանագրի հավելված 2-ի համաձայն Հաճախորդի հաշվում համապատասխան Միջոցների առկայությունը ապահովելով : Սույն կետում նշված պարտավորությունը չի տարածվում ոչ բավարար ծածկույթով գործարքներ կնքելու դեպքերի վրա, սակայն այդ դեպքում Հաճախորդի հաշվում պետք է ապահովվի Բրոքերի նկատմամբ պարտավորությունները ապահովելու համար անհրաժեշտ Միջոցների առկայությունը` համաձայն ոչ բավարար ծածկույթով գործարքների կնքման վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրի:

o   Բրոքերը հաճախորդից գանձում է պարգևավճար ըստ Պայմանագրի Հավելված 1-ով սահմանված Բրոքերային ծառայությունների մատուցման սակագների (Սակագներ):

o   Պայմանագրի Հավելված 1-ով սահմանված սակագները կարող են միակողմանիորեն փոխվել Բրոքերի կողմից և ուժի մեջ են մտնում Հաճախորդին այդ փոփոխության մասին ծանուցելու կամ Բրոքերի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրվան հաջորդող 11-րդ օրը:

o   Հաճախորդը պարտավոր է նաև հատուցել Բրոքերի կողմից Հաճախորդի Հանձնարարականների կատարման և ի կատարում հաղորդման հետ կապված գործառնական ծախսերը, որոնք կարող են առաջանալ Բրոքերի կողմից երրորդ անձանց ներգրավմամբ գործարքներ կնքելու և վերջնահաշվարկ ապահովելու անհրաժեշտությունից, մասնավորապես` ԱՀ-ների և Բրոքերի Գործակալների կողմից Բրոքերից գանձվող վճարներ (բացառությամբ Գործակալների հետ կնքված պայմանագրերով սահմանված սակագներով գանձվող մշտական և սովորական միջնորդավճարների) և այլն, որոնք տարբեր են` կախված ԱՀ-ից, գործարքի տեսակից, ծավալից և այլ հանգամանքներից: Նման ծախսերը չեն ներառվում Պայմանագրի Հավելված 1-ում սահմանված սակագներում: Հաճախորդին ներկայացվող հաշվետվություններում արտացոլվում են թե՛ նշված ծախսերը և թե՛ դրանց հատուցման համար Բրոքերի կողմից իրականացված գանձումներն ու պահումները:

o   Եթե Բրոքերը օրենքի համաձայն պարտավոր է իրականացնել Հաճախորդի հարկային գործակալի գործառույթները, ապա գանձում և փոխանցում է Հաճախորդի կողմից վճարման ենթակա համապատասխան հարկերը:

o   Պայմանագրի հավելված 2-ում և Պայմանագրում նշված վճարները, ծախսերի հատուցումները, տոկոսները, տույժերն ու տուգանքները և Հաճախորդի` Բրոքերի նկատմամբ ցանկացած այլ տեսակի պարտավորությունների գումարները Բրոքերը պահում է Հաճախորդի կողմից իրեն տրամադրված միջոցներից և/կամ անակցեպտ կարգով գանձում է Հաճախորդի բանկային հաշիվներից, իսկ Հաճախորդը պարտավոր է ապահովել համապատասխան միջոցների առկայությունը  նշված հաշիվներին: Բրոքերը հանձնարարականի կատարումից/հաղորդումից անմիջապես հետո գանձում է համապատասխան միջոցները Բրոքերային հաշվից ՀՀ դրամով:

o   Հաճախորդի կողմից համապատասխան պահանջ ներկայացնելու դեպքում Բրոքերը մատնանշում է այն աղբյուրները, որոնցից կարելի է տեղեկություններ ստանալ միջնորդավճարների վերաբերյալ:

o   Բրոքերը էլեկտրոնային փոստի միջոցով և/կամ Հաճախորդի գրավոր պահանջի/պայմանավորվածության դեպքում` թղթային ձևով` Բրոքերի գլխամասային գրասենյակում Հաճախորդին ներկայացնում է ընթացիկ (ըստ յուրաքանչյուր գործարքի)  և պարբերական ամսեկան հաշվետվություններ` Հաճախորդի հաշվի սկզբնական մնացորդի (դիրքի), շարժի և վերջնական մնացորդի (դիրքի), ինչպես նաև Հաճախորդի հաշվում արտացոլված ակտիվներով (դրամական միջոցներ և արժեթղթեր) գործարքների և ակտիվների շարժերի վերաբերյալ` ամսեկան մեկ անգամ, բացառությամբ Էլեկտրոնային Առևտրային համակարգի միջոցով կնքվող գործարքների վերաբերյալ հաշվետվությունների, որոնք ներկայացվում են համակարգի միջոցով՝ հաճախորդի համաձայնության դեպքում:

o   Բրոքերը Հաճախորդին հաշվետվությունները առաքում է`

o   Բրոքերը Հաճախորդին հաշվետվություն առաքում է նաև ըստ Հաճախորդի պահանջի` դրանում նշված ժամանակահատվածի կտրվածքով` այդպիսի պահանջ ներկայացնելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում: Ամսեկան ըստ պահանջի մեկ հաշվետվություն հաճախորդին ներկայացվում է անվճար: Թղթային հանձնարականը Հաճախորդը ստանում է Բրոքերի գլխամասային գրասենյակ ներկայանալով:

o   Ամսեկան Հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե Հաճախորդը այն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում գրավոր չի առարկում  դրա բովանդակության վերաբերյալ: Ընթացիկ հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե հաճախորդը այն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում չի առարկում դրա բովանդակության վերաբերյալ :

o   Բրոքերը և հաճախորդը տեղեկատվություն են փոխանակում հետևյալ կապի միջոցներով` հեռախոսային խոսակցություններ, ֆաքս, էլեկտրոնային փոստ` ինտերնետային ցանցի կամ Բրոքերի և Հաճախորդի միջև հաղորդակցությունը ապահովող այլ ցանցի միջոցով, բնօրինակ փաստաթղթերի փոստային/սուրհանդակային առաքում և առձեռն հանձնում` ստացման փաստը հավաստող ստորագրությամբ : Հաճախորդի իրավական կարգավիճակի վրա ազդող տեղեկատվության հրապարակումը Բրոքերի ինտերնետային կայքում` այդ մասին Հաճախորդին էլ. փոստով ծանուցմամբ:

o   Պայմանագրով կարող է նախատեսվել, որ կոնկրետ հաճախորդի համար հատկապես որ միջոցն է համարվում հուսալի բացի նշվածներից, եթե Բրոքերը համաձայնվում է տեղեկատվության փոխանակություն իրականացնել կապի այդ միջոցներով:

o   Հանձնարարականները ընդունվում են ի կատարում կամ ի հաղորդում կատարման համար, ինչպես նաև տեղեկատվությունը փոխանակվում է հեռախոսի, էլեկտրոնային փոստի, համացանցային (ինտերնետային ցանցի միջոցով աշխատող) տերմինալների  (պլատֆորմների) և թղթային ձևով:

o   Փաստաթղթաշրջանառությունը և տեղեկատվության փոխանակումը իրականացվում են հայերեն լեզվով, սակայն Հաճախորդի պահանջով բրոքերային ծառայությունների մատուցման հետ կապված փաստաթղթաշրջանառությունը և տեղեկատվության փոխանակումը կարող են վարվել ռուսերեն և/կամ անգլերեն լեզուներով, Պայմանագրի համաձայն:

o   Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով ստանձնած իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար և պարտավոր են այդ պարտականությունները խախտելու դեպքում հատուցել մյուս կողմին պատճառված վնասը:

o   Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրի 4-րդ գլխում նշված իրենց երաշխիքների և հավաստիացումների արժանահավատության համար և պարտավոր են հատուցել մյուս կողմին այդպիսի երաշխիքների և հավաստիացումների` իրականությանը չհամապատասխանելու արդյունքում պատճառված վնասը: Կողմերը ազատվում են պայմանագրով իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրա պատճառ է հանդիսացել մյուս կողմի` Պայմանագրի 4-րդ գլխում նշված երաշխիքների և հավաստիացումների իրականությանը չհամապատասխանելը: Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է հատուցել երրորդ կողմին պատճառված ցանկացած վնաս, եթե այդ վնասը առաջանալու պատճառներից է հանդիսացել Պայմանագրի 4-րդ գլխում նշված երաշխիքների և հավաստիացումների` իրականությանը չհամապատասխանելը:

o   Ցանկացած դեպքում Բրոքերի պատասխանատվությունը Հաճախորդի առջև սահմանափակվում է Հանձնարարականների խախտմամբ գործարքներ կնքելու կամ համապատասխան իրավական հիմքերի բացակայության դեպքերում Հանձնարարականը չկատարելու դեպքերով` դիտավորություն կամ ակնհայտ անփութություն ցուցաբերելու արդյունքում նրան պատճառված իրական վնասի չափով:

o    Բրոքերը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց, այդ թվում` գործարքների կնքման գործընթացում Բրոքերի կողմից ներգրավված Գործակալների (ենթակոմիսիոներների) և կամ Հաճախորդի միջոցները հաշվառելու համար որպես պահառու ընտրված  անձանց անվճարունակության կամ սնանկության, ինչպես նաև նրանց կողմից գործարքներով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Հաճախորդին պատճառված վնասի համար, եթե չգիտեր և չէր կարող իմանալ նշված հանգամանքների առկայության կամ անխուսափելիության մասին:

o   Հաճախորդը պարտավորվում է հատուցել Բրոքերի կրած ցանկացած վնաս, որը արդյունք է հանդիսացել Պայմանագրի և Պայմանագրի հավելված 2-ի համաձայն Բրոքերի կողմից ծառայությունների մատուցման շրջանակներում երրորդ անձանց կողմից Բրոքերին ներկայացված պահանջների բավարարման: Հաճախորդը ազատվում է պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե այդպիսի պահանջների հիմք են հանդիսացել Բրոքերի` Հաճախորդի գործողություններով, այդ թվում` Հանձնարարականներով չպայմանավորված անիրավաչափ գործողությունները:

o   Հաճախորդի Հանձնարարականներով կատարված գործարքների մյուս կողմի կողմից այդ գործարքով իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ռիսկը կրում է Հաճախորդը, իսկ Բրոքերը հավաստում է, որ լավագույն ջանք կգործադրի` պատշաճ կատարում պահանջելու համար, սակայն նշվածի վերաբերյալ ոչ մի երաշխիք չի տալիս և պարտավորություն չի ստանձնում: Հաշվի առնելով այն, որ Հանձնարարականների կատարումը Հայաստանի Հանրապետությունից դուրս տեղի է ունենում կարգավորված շուկաներում` հիմնականում Գործակալների և հաջորդականորեն նրանց ենթագործակալների շղթայի միջոցով և այդպիսի Գործակալների և ենթագործակալների կողմից, որ Բրոքերը Հաճախորդի Հանձնարարականները միայն փոխանցում/հաղորդում է Գործակալներին ի կատարում, որոնք իրենց հերթին այն կարող են նույնպես ի կատարում փոխանցել իրեն ենթագործակալներին  և Բրոքերը նման պայմաններում հնարավորություն չունի շրջահայացություն ցուցաբերել այդպիսի ենթագործակալ անձանց ընտրության հարցում, Բրոքերը ազատվում է Հանձնարարականի հիման վրա կնքված գործարքներով երրորդ անձանց կողմից իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից: Բրոքերը համարվում է պատշաճ շրջահայացություն չցուցաբերած միայն այն դեպքում, երբ Հանձնարարականները կատարող կամ հաղորդող Գործակալներին ընտրելու/հնարավորություն ունենալով` ընտրել է այնպիսի անձ, որի սնանկության/անվճարունակության կամ դրա անխուսափելիության մասին տեղյակ է եղել ինքը` այդպիսի ընտրություն կատարելիս:

o   Բրոքերը պատասխանատվություն չի կրում նաև այն դեպքերում, երբ Հանձնարարականը կամ այլ հաղորդագրությունը իրեն առաքվել է Հաճախորդի անունից, սակայն դրա լիազորությունը չունեցող երրորդ անձանց կողմից, եթե ողջամիտ միջոցներ ձեռք առնելով  Հաճախորդին անհատականացնող այլ տվյալների ստուգում (ծածկագրերի (այդ թվում Հաճախորդին տրամադրված ծածկագրային քարտի վրա նշված ծածկագրերի հարցում և նույնականացում)` հեռախոսային Հանձնարարականի դեպքում, իրավասու անձի ստորագրության և կնիքի առկայություն` թղթային հանձնարարականի դեպքում, պայմանագրում նշված էլեկտրոնային հասցե և շնորհված ծածկագիր` էլեկտրոնային հանձնարարականի դեպքում)` փորձել է ստուգել Հանձնարարական ներկայացնողի ինքնությունը և այդպիսի ստուգման արդյունքում ակնհայտ և միանշանակ պարզ չի եղել, որ Հանձնարարականն ուղարկվել է դրան չլիազորված անձի կողմից: Հաճախորդին անհատականացնող տվյալների, այդ թվում  Հաճախորդին տրամադրված ծածկագրային քարտը կորցնելու, երրորդ անձանց, այդ թվում Հաճախորդի աշխատակիցը հանդիսացող սակայն հանձնարարական ներկայացնելու լիազորություն չունեցող անձանց ծածկագիրը հայտնի դառնալու պարագայում Հաճախորդիը պարտավոր է անհապաղ` Պայմանգրում նշված կապի հուսալի միջոցներով, ծանուցում ուղղարկել Բրոքերին` նշված փաստերի վերաբերյալ, որի պարագայում Հաճախորդին` վերջինիս դիմումի հիման վրա, կտրամադրվեն նոր անհատականացնող տվյալներ և ծածկագրային քարտ: Մինչև համապատասխան ծանուցում ստանալը Հաճախորդի անունից Հանձնարարական ներկայացնողի կողմից ներկայացված տվյալմների և Հաճախորդին անհատականացնող տվյալների համապատասխանության դեպքում Հանձնարարականը համարվում է ներկայացված Հաճախորդի իրավասու անձի կողմից և Բրոքերը դրանք դիտարկում է որպես իրավասու անձի կողմից ներկայացված` պատասխանատվություն չկրելով Հաճախորդի առջև իրավուսություն չունեցող անձանց կողմից անհատականացնող տվյալների գիտությամբ և օգտագործմամբ Հանձնարարականները ներկայացնելու և դրանք կատարվելու արդյունքում Հաճախորդի կրած կորուստների համար: Բրոքերը պատասխանատվություն չի կրում ԱՀ-ների գործողությունների կամ անգործության արդյունքում, ինչպես նաև գործարքի կողմ հանդիսացող անձանց կողմից Հաճախորդի Միջոցներով վերջնահաշվարկի չկայացման կամ ոչ պատշաճ իրականացման համար` անկախ դրա պատճառներից, ինչպես նաև ցանկացած բնույթի տեխնիկական խափանումների (այդ թվում այն դեպքերում, երբ ծառայությունները մատուցվում են Հաճախորդին Համակարգերի միջոցով և տեղի է ունենում համակարգի ցանկացած տեխնիկան խափանում) արդյունքում Հաճախորդին պատճառված վնասի համար, եթե չի ապացուցվում որ այդպիսի խափանումները և վնասը տեղի են ունեցել Բրոքերի դիտավորությամբ տեղի ունեցած գործողությունների արդյունքում: